211652_close_icon
views-count1920 դիտում article-date 15:42 25-08-2014

Թուրքիան պատրաստվում է «լողացող էլեկտրակայան» ուղարկել Գազայի հատված

Թուրքական Karadeniz Holding ընկերությունը պլանավորել է էլեկտրակայանով նավ ուղարկել Գազայի հատված, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրության հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերի անկլավի բնակիչներին: Վերջիններս նախորդ ամիս իսրայելական ռմբակոծությունների հետևանքով գործնականում մնացել են առանց էներգոմատակարարման: Այս մասին գրում է Reuters-ը: Karadeniz Holding-ի ներկայացուցիչներն իրենց այդ մտադրության մասին հայտարարել են այն բանից քիչ անց, ինչ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են «լողացող էլեկտրակայան» ուղարկել Գազայի հատված, ինչը տեղի կունենա այն ժամանակ, երբ այնտեղ ստեղծվի համապատասխան հնարավորություն: Յըլդըզի խոսքերով՝ պաղեստինցիները դիմել են իսրայելական կողմին՝ խնդրելով թույլատրել լողացող այդ հարթակի ուղարկումը Գազա, սակայն իսրայելական կողմը դեռ որևէի կերպ չի արձագանքել դրան: Karadeniz Holding-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ լողացող հարթակն ուղարկելու են 120 օրում, երբ կստանան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ստամբուլյան ընկերությունը աշխարհի մաիկ ընկերությունն է, որ արտադրում է «լողացող էլեկտրակայաններ»: Սրանից առաջ թուրքական ընկերությունը 1200 մեգավատտ ընդհանուր հզորությամբ «լողացող էլեկտրակայաններով» հարթակներ է մատակարարել Իրաքին ու Լիբանանին:

Նմանատիպ նյութեր