211652_close_icon
views-count1075 դիտում article-date 20:14 30-10-2023

Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից Սևանա լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ

Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Միջոցառումները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր