211652_close_icon
views-count7895 դիտում article-date 16:13 31-10-2023

GO TRAVEL տուրիստական գործակալության ուշագրավ դեպքն ու տնօրեն Լիանա Սահակյանի քայլը. ArmLur.am

ArmLur.am-ը ուշագրավ դեպք է բացահայտել GO TRAVEL տուրիստական գործակալության մասով։
ՀՀ քաղաքացի Անի Կարապետյանը որոշում է դիմել Հայաստանում տուրիստական կազմակերպությունների մեջ բարձր վարկանիշ ունեցող GO TRAVEL տուրիստական գործակալությանը` իր և ընտանիքի հանգիստը կազմակերպելու նպատակով:

Նրա խոսքով, քանի որ տոմսերը ու փաթեթը ձեռք է բերել առձեռն տարբերակով, տուրիստական գործակալության աշխատակիցը այն  չի հաստատել: Քաղաքացին, որպեսզի վստահ լինի, որ թռիչքի ժամի հետ կապված փոփոխություններ չեն եղել, զանգահարում է կազմակերպություն` ևս մեկ անգամ ամեն բան  ստուգելու: Նա տեղեկանում է, որ ունեն չհաստատված տոմսեր։ Արդյունքում, Անի Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, որ  GO TRAVEL տուրիստական գործակալության աշխատակցի պատճառով իր երազանքների հանգիստը դեպի Եգիպտոս չկայացավ:

Եվ ահա քաղաքացու քննդատական գրառումը տեսնում է GO TRAVEL տուրիստական գործակալության տնօրեն Լիանա Սահակյանը, որը, իրավիճակին ճիշտ լուծում տալու նպատակով, իր ընկերության կողմից կազմակերպում է տուժած քաղաքացիների անվճար  ու լիարժեք հանգիստը դեպի Եգիպտոս։
Ի պատասխան GO TRAVEL տուրիստական գործակալության տնօրեն Լիանա Սահակյանի մարդկային ու բարեխիղճ քայլի՝ Անի Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրականում չէինք սպասում և հաճելիորեն զարմացած ենք, վստահ եմ, որ նման պատասխանատու և սրտացավ տնօրենի հետ  GO TRAVEL-ը ավելի շատ հաջողություններ կունենա ՝ ապահովելով իր հաճախորդների անվտանգ ու ապահով հանգիստը»:

ArmLur.am-ը զրուցեց  նաև Անի Կարապետյանի ամուսնու՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ՝ հասկանալու՝  ի վերջո խնդիրը լուծվել է, թե ոչ։

«Կատարված թյուրիմացության պատճառով  մեր տոմսերը չէին հաստատվել, բայց տնօրենը շատ լավ կարողացավ հարցին լուծում տալ, և մեր հանգիստը լիարժեք կարողացանք կազմակերպել»:

Նմանատիպ նյութեր