12133 դիտում
16:33 31-10-2023
Արտակարագ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 129/8 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Եվ մինչև հրշեջների ժամանումը Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ պարզվում է:
Պարեկային ծառայությունը պարզում է նաև ավտոմեքնայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+