27114 դիտում
10:29 01-11-2023
Վաղաժամկետ ազատ արձակված 40-ամյա տղամարդը հայտարարել է անժամկետ հացադուլ և խնդրանքով դիմում է ՀՀ Վարչապետին, Գլխավոր դատախազին և Արդարադատության նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վայոց ձորի մարզի բնակիչ 40-ամյա Արման Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկվանից՝ հոկտեմբերի 31-ից, անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ա. Սարգսյանը դատապարտված է եղել ազատազրկման 5 տարի ժամկետով և պատիժը կրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ` հոկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ քրեակատարողական հիմնարկում մասնակցել է վերասոցիալականացման ծրագրերին և դրսևորել է դրական վարքագիծ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ա. Սարգսյանին կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և պատժի մնացած մասը ևս այնտեղ կրելու պահանջով:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարգսյանը ասաց, որ իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա, պատրաստ է չվճարված հարկերի համար, ինչպես կնքվել են պարտավորագրերը, մարի, միայն թե իրեն կրկին քրեակատարողական հիմնարկ չտեղափոխեն։
Վերջինս դիմումներ է գրել ՀՀ Վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության նախարարին և հուսով է, որ իր խնդրանք-պահանջը կբավարարվի։
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)