211652_close_icon
views-count1129 դիտում article-date 20:12 01-11-2023

Վաչագան Ղազարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան․ tert.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց փաստաբան Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։

Նմանատիպ նյութեր