2188 դիտում
16:32 02-11-2023
Ադրբեջանը մեղադրում է Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին հեղինակային իրավունքի խախտման մեջ
Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու փաստը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
««Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարել Զեյնաբ Խանլարովան 1968 թվականին։
Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զ.Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։
Հայազգի կատարող Ա.Մադադյանը, յուրացնելով ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի «Sənə qurban» երգը, փոխել է այն և կատարել «Գարուն» անունով։
Ավելի ուշ այս երգը հայերեն և «Գարուն» անունով կատարեցին հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակչի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք»,- ասված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
21:51 19-10-2024
ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN
952 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով