211652_close_icon
views-count51358 դիտում article-date 19:14 03-11-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mercedes-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի Ֆ. Տոռոզյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Սուրեն Առուստամյանի վարած Mercedes E 320 մակնիշի և 53-ամյա Մարգար Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ: 

Տեղում ծառայություն են կատարել նույն դասակի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մինասյանը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր