211652_close_icon
views-count1324 դիտում article-date 21:46 04-11-2023

Երևանի երկու վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 26-նոյեմբերի 1-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 27-ին և 29-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում հոկտեմբերի 26-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր