1186 դիտում
09:27 07-11-2023
Ռուս զինվորականները Վրաստանի քաղաքացու են սպանել. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Իրավիճակի սրում Ցխինվալիի ուղղությամբ. այսօր մեկ մարդ է սպանվել ռուս զինվորականների կողմից, որոնք կրակ են բացել տեղի մի խումբ բնակիչների ուղղությամբ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը հղումով։
«Նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել։ Եվս մեկ անձ ապօրինի բերման է ենթարկվել։ Ակտիվ հաղորդակցությունն իրականացվում է Վրաստանի կենտրոնական իշխանությանը հասանելի բոլոր գործիքների միջոցով»,- հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
Կիրբալի գյուղը գտնվում է Թբիլիսիից մեկուկես ժամ հեռավորության վրա։
Մահացածը տեղի բնակիչ, 58-ամյա Թամազ Գինթուրին է։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վետերան։
35-ամյա Լևան Դոդիաշվիլին առևանգվել է, ենթադրաբար վիրավորված է և գտնվում է Ցխինվալիի քննչական մեկուսարանում։
Կարալեթի գյուղի ուղղությամբ ոստիկաններն այժմ լրագրողներին թույլ չեն տալիս անցնել, հայտնում են դեպքի վայրից թղթակիցները։
Ըստ լրատվամիջոցների՝ գյուղի ևս երկու բնակիչ անհետ կորել է, նրանց գտնվելու վայրը դեռ պարզված չէ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջադեպի առնչությամբ արտակարգ հայտարարություն է արել.
«Ես խորապես վրդովված եմ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից անօրինական ձերբակալության ժամանակ Վրաստանի քաղաքացու գնդակահարմամբ։ Վրացական պետականության վրա այս աղաղակող հարձակումը ևս մեկ անգամ բացահայտում է «նույն հավատքի եղբոր» իրական էությունը։
«Ես շտապ կոչ եմ անում միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որը կոպտորեն և անամոթաբար խախտել է բոլոր միջազգային նորմերը»։

Նմանատիպ նյութեր
5026 դիտում
19:43 20-07-2017
Իսրայելցի զինվորականները Պաղեստինի քաղաքացու են սպանել
2090 դիտում
21:10 01-08-2015
Իսրայելի զինվորականները սպանել են պաղեստինցի անչափահասի
8821 դիտում
23:12 16-06-2017
ԱՄՆ զինվորականները սպանել են Աֆղանստանի խաղաղ բնակիչների՝ կարծելով թե նրանք ահաբեկիչներ են
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են