36717 դիտում
13:46 07-11-2023
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում գործող «Ֆլեշ» բենզալցակայանում. կա վիրավոր. կասկածյալը Հունաստանի քաղաքացի է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, վճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում ծեծկռտուք է տեղ ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի է և այդ օրը, ժամը 19:00-ին «Ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի բնակիչ 41-ամյա Հայկ Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում նշված բենզալցակայան է ժամանել անհայտ մի քաղաքացի, ով ցանկացել է բենզին լիցքավորել, որի ժամանակ նրա և Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:
Քրեական հետախույզները պարզել են, որ Հայկ Մ.-ի հետ վիճաբանել է Հունաստանի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Է. Էլեֆտերադիսը: Ոստիկանների կողմից անցկացրաց բացատարակ աշխատանքների արդյունքում վերջինը ներկայանում է ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվում:
Նրան ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
84544 դիտում
14:49 23-01-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ
Այս բաժնից
1480 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)