211652_close_icon
views-count997 դիտում article-date 16:34 07-11-2023

ՀՀ-ում 50 քաղբանտարկյալ կա, այդպիսի թիվ երբեք չի եղել․ Հայկ Մամիջանյան

Իշխանությունը իր արշինով է չափում ընդդիմադիրներին, հայրենասերներին և կարծում են, որ նման ծիծաղելի գործողություններով կարող են որևէ մեկին վախեցնել։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Շատ ակնհայտ է մի փաստ․ վերջին ռեպրեսիաների ուժեղացումը հայրենասերների թվացյալ թուլացման հետևանք է։ Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերները՝ ավելի թույլ։ Իրենք չարաչար սխալվում են ու այդ գիտակցումը իշխանության համար շատ ծանր ու թանկ է լինելու»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, արցախցի երիտասարդների կալանավորմանը, Մամիջանյանն ասաց․

«Այդ շղթան իր մեջ ներառում է 50 քաղբանտարկյալ, այդպիսի թիվ երբեք չի եղել։ Ընդ որում միջազգային կառույցները՝ ԵԺԿ-ն և այլն, հստակ ֆիքսում են, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Սա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։

Այս իրավիճակը ավարտվելու է այն ժամանակ, երբ ավարտվի «մահի, կորստի կառավարությունը», երբ հեռացվի Փաշինյանը»,-նշել է Մամիջանյանը։

Նմանատիպ նյութեր