211652_close_icon
views-count877 դիտում article-date 17:10 19-12-2023

Եվրոպան ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Մամիջանյան

Եվրոպայից ամենաբարձր մակարդակով ֆիքսել են, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա շեշտեց, որ աշխարհի տարբեր հատվածներում քաղաքական դրդապատճառներով քաղաքական տարբեր քրեական գործեր են եղել, բայց Արմեն Աշոտյանի գործն արդեն աբսուրդի ժանրից անդին է։

«Սիրիայից կենտրոնամետ դեմոկրատների միությունից դեռևս ամռանը եղել է հայտարարություն, որտեղ շատ հստակ ու չոր ձևակերպումներով նշվում է, որ պարոն Աշոտյանի նկատմամբ կա քաղաքական հալածանք և նա քաղբանտարկյալ է։ Ցանկացած մարդ, որն աշխատել է եվրոպական կառույցների հետ, կարող է ֆիքսել՝ թե՛ այս, թե՛ նախորդող հայտարարությունները բնորոշում են եվրոպական միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն այս գործընթացի հանդեպ»,- հավելեց քաղաքական գործիչը։

Նմանատիպ նյութեր