211652_close_icon

Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը

views-count1783 դիտում article-date 21:09 07-11-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որն Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկն է համարվում։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Ալիևը համապատասխան կարգադրությունը տվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ օկուպացված Վանք գյուղ այցելությունից հետո։

Նշենք, որ հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին:

Նմանատիպ նյութեր