211652_close_icon
views-count62182 դիտում article-date 22:32 08-11-2023

Լոռու մարզի ոստիկանապետի «դարդից» մի քանի անտառապետեր ու անտառապահներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, Ստեփանավանի, Թումանյանի և Սպիտակի բաժինների պետերի գլխավորությամբ Լոռու մարզում անտառները ոչնչացնողների համար դարձել են մղձավանջ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության կոլգեիայի նիստերի ժամանակ ոստիկանության ղեկավար կազմին խիստ հանձնարարականներ են տվել, որ ամենախիստ միջոցներով պայքարեն ապօրինի ծառահատումներ կատարողների դեմ: Պետք է կյանքի գնով պահպանվի բնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջին օրերին «Հայանտառ» ընկերության Լոռու մարզի մի քանի անտառպետությունների անտառապետեր ու անտառապահներ դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու համար ու պատճառը ոչ թե նրանց հոգնածությունն է կամ անտառների պահպանման համար հոգատար վերաբերմունքը, այլ այն, որ Լոռու մարզում ոստիկանները 24 ժամ ռեժիմով ուժեղացված ծառայություն են կատարում անտառներում ծառերի սպանդ իրականացնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հսկայական աշխատանքներ է կատարվել նաև ապօրինի ծառահատումների կանխման և նախականխման ուղղությամբ ու հիմա որոշ անտառապետեր ու անտառապահներ չդիմանալով Լոռու մարզի ոստիկանների ճնշմանը, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում ոստիկանները «փակել են նրանց փայտի հաշվին սնվելու երակի աղբյուր»-ը ու ստացած աշխատավարձն էլ համարում են ոչ համարժեք՝ դիմումներ են գրել:

Գ. Շամշյանի տեղեկություններով դիմում է գրել  մոտ 25 աշխատակից: 

Այսօր օպերատիվ տվյալներով Լոռու մարզում ոստիկանները հերթական բեռնատարն են հայտնաբերել, որը բարձված է եղել կտրված ծառերով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր