211652_close_icon
views-count1186 դիտում article-date 12:54 09-11-2023

Սուրեն Պապիկյանն Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Նմանատիպ նյութեր