211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:37 15-12-2023

Պապիկյանն ու Հունաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր


Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նմանատիպ նյութեր