120181 դիտում
17:47 09-11-2023
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են 06-ն ու ЗИЛ-ը. կան զոհեր. ժամանել են Շիրակի մարզի, Աննիի և Արթիկի դատախազները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Մանվել Թոքմաջյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Երանոսյանը, պարեկ Արկադի Մովսիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լորեցյանի ու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+