211652_close_icon
views-count17531 դիտում article-date 17:23 11-11-2023

Երևանում՝ «Նորաշեն» թաղամասում, մեկ գիշերում թալանել են մի քանի Nissan-ներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 31-ամյա Վաչագան Մ.-ից, ով հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 22:00-ից միչև նոյեմբերի 3-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց թաղամասում թալանել են 4 Nissan մակնիշի ավտոմեքենաներ: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: 

Պազվել է, որ թալանել են Վաչագան Մ.-ի, 45-ամյա Մերի Կ.-ի, 37-ամյա Արևիկ Շ.-ի և ևս մեկ բնակչի Nissan-ները: Ավտոմեքենաների վրայից պոկել ու տարել են կողային հայելիների ապակիները:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր