21554 դիտում
18:54 12-11-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում. «կասկածելի» ջուրը ողողել է մի քանի կմ ճանապարհ. եթե օպերատիվ են գործել փրկարարները, ապա էրեբունու թաղապետարանում երևի սպասում էին «ասե՛ք, կանե՛նք»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող ջրամբարի տարածքից առկա է ջրի առատ հոսք:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևան թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվում է ջրամբարի հարակից տարածքը, և ջուրն անխնա հոսում է դեպի ճանապարհ:
Հրշեջ փրկարարները մոտ 3 ժամ տեղազննում կատարեցին, սակայն այդ ամենի արդյունքում ջրի հոսքի աղբյուրը չհայտնաբերվեց:
Ժամեր անց միայն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի կողմից գուցե բարի կամք դրսևորելու արդյունքում նոր միայն ժամանեցին վարչական շրջանի ղեկավարի կոմունալ բաժնի աշխատակիցները, ու մինչ նրանց ժամանումը՝ հրշեջ փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, իսկ ջուրը անխնա հոսում էր՝ տարածվելով մինչև երկու կմ հեռավորության վրա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+