Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը:
Այս մասին հայտնում է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Աշխատանքային այցով գտնվում եմ Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։
Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։
Դամասկոս այցի ընթացքում նաև նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել է Արշակյանը: