211652_close_icon
views-count43866 դիտում article-date 19:13 13-11-2023

Ծեծկռտուք՝ Տավուշի մարզում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված մի քանի ավտոմեքենաներ. կասկածյալներից մեկը Դիլիջանում հայտնի «Գինետուն» հյուրատան սեփականատերն է, տուժածներից մեկն էլ՝ անտառապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում գործող «Գինետուն» հյուրատան սեփականատեր Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Ներսիսյանը դռոն թրցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքացի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում բնակվող 24-ամյա Արթուր Մեսրոպյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մազյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունները հավաստի է: Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ա. Մեսրոպյանի և 51-ամյա Հայկ Ստեփանյանի հետ: Ա. Ներսիսյանը եղել է մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել վերջիններիս, իսկ այդ ամենին միջամտել են գյուղի մի խումբ բնակիչներ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի ընթացքում վնասվել են Toyota, 3 Mercedes, 2 «Նիվա», 2 հատ 06, «ՎԱԶ» 2105 մակնիշի ավտոմեքենաներ, որի ժամանակ հնչել են կրակոցներ: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով մասնակիցներից Հ. Ստեփանյանը Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Աղավնավանք մասնաճյուղի անտառապետն է:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր