211652_close_icon
views-count28385 դիտում article-date 09:06 15-11-2023

Ազգային անվտանգութան ծառայության քննչական դեպարտամենտում հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաներից մեկի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաներից մեկի նկատմամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը 2019 թվանակից ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որպես քննիչ աշխատող Արթուր Խլղաթյանի մասին է, ով մինչ այդ աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ: 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում տեղեկություններ են ստացվել, որ նա 2019 թ. զբաղեցնելով ՀՀ ՀՔԾ քննիչի պաշտոնը, ներկայացրած հայտարարագրում չի հայտագրել իր հետ համատեղ բնակվող մոր անվամբ հաշվառված «Lexus GX470» ավտոմեքենայի առկայությունը, ինչպես նաև իր անվամբ հաշվառված «Lexus LS» ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ տվյալներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր