211652_close_icon
views-count1033 դիտում article-date 09:45 15-11-2023

Խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավելի արագ համաձայնեցվել ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով․ գնդակն այժմ Հայաստանի դաշտում է․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Х-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ հայտարարելով, որ «հայկական կողմը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»։

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը՝ համապատասխան նշումներով, և մոտ ժամանակներս սպասում է Հայաստանի պատասխանին։ Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին՝ հայկական կողմը երկու ամսից ավելի է՝ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է՝ սա «պատմական հնարավորություն է և փաստաթուղթը ստորագրելուն խոչընդոտող հանգամանք այլևս չկա» (չակերտները՝ խմբ.)։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ այժմ «լուրջ հարցեր է առաջացնում այն, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան» (չակերտները՝ խմբ.)։

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է Հաջիևը։

Նմանատիպ նյութեր