31208 դիտում
12:13 15-11-2023
Թումանյանական ծեծկռտուք՝ Լոռու մարզում. մասնակիցներն են տնօրեն, տնօրենի տեղակալ ու անտառապետ. կա վիրավոր. լրիվ՝ «Էլ քաչալ շուն, էլ գող փիսո» իրավիճակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա Դսեղ գյուղի «Խնձորոքսի» կոչվող տարածքում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Հրաչ Մատոյանին պատկանող փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղ գյուղի անտառտնտեսության վարչական շենքում Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Հրաչիկ Կլեկչյանի աշխատասենյակում (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տնօրենն է), Հ. Մատոյանի որդին՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Մատոյանը, իր ընկերոջ՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Արման Թումանյանի հետ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանել են նշված անտառտնտեսության անտառապետ, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Գուրգեն Խաչիկյանի հետ, ինչպես նաև Հ. Կլեկչյանի և նույն մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Բայրամյանի հետ:
Վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Վ. Մատոյանն ու Ա. Թումանյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Հ. Կլեկչյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
176296 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»