211652_close_icon
views-count1090 դիտում article-date 15:11 17-11-2023

Գնահատվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի Հայաստանի բյուջե. Բադասյան. News.am

Բեռնատարների մասով դեռ այդպիսի համաձայնություն կամ նախնական պայմանավորվածություն չի էլ եղել, խոսքը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների մասին է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին. կառավարության շենքի դիմաց կայացած ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների տեղաշարժի կանոնակարգմանը վերաբերող հարցին:

Բադասյանը հայտնեց, որ գնահատվում և ուսումնասիրվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի ՀՀ բյուջե, բայց հստակ գումար հնարավոր չէ նշել՝ նաև հետազոտությունից հետո:
Նրա խոսքով՝ մեքենաների տեղաշարժը կկարգավորվի, թե՛ ԵԱՏՄ գործող ակտերով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և սահմանի բացման համար լրացուցիչ ակտեր ընդունելու կարիք չկա:

«Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը, իհարկե այդտեղ կա թե դրական կողմեր, թե բացասական կողմեր»,-հայտարարեց Ռուստամ Բադասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր