211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:07 18-11-2023

Իսրայելի ՊԲ-ն Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին մեկ ժամ է տվել տարհանման համար

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի անձնակազմը, բուժառուներն ու բուժհաստատությունում ապաստանած փախստականները պետք է մեկ ժամվա ընթացքում լքեն հիվանդանոցը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Al Hadath հեռուստաալիքը, իսրայելցի զինվորականները ոչ ոքի թույլ չեն տալիս դուրս գալ հիվանդանոցից ու հարակից շենքերից, թեև «Ալ-Շիֆայում» անգելափակվածների թվում գրոհայիններ չկան, այլ կան միայն վիրավորներ, բուժառուներ ու փախստականներ։

Յուրաքանչյուրը, ով փորձում է լքել հիվանդանոցը, անմիջապես բերման է ենթարկվում, իսկ իսրայելցի զինվորականները պարբերաբար խուզարկություններ ու հարցաքննություններ են անցկացնում։

Հեռուստաալիքը նախազգուշացրել է, որ «Ալ-Շիֆայում» անգելափակված բոլոր անձանց մահացու վտանգ է սպառնում, քանի որ նրանք զրկված են ջրից, սննդից և դեղորայքից:

Նմանատիպ նյութեր