1132 դիտում
14:44 15-11-2023
ԱՀԿ-ն կորցրել է կապը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի անձնակազմի հետ
ԱՀԿ-ն կորցրել է կապը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի անձնակազմի հետ իսրայելական շուրջկալից հետո։
«Հիվանդանոց ներխուժման հաղորդումները խոր անհանգստություն են առաջացնում»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը X սոցցանցում։
Reuters-ը տեղեկացրել է, որ հրաձգությունը ստիպել է անձնակազմին հեռու մնալ պատուհաններից, երբ իսրայելական ուժերը սկսել են համալիրի շուրջկալը։
Իսրայելը հայտարարել է, որ զինվորականները շուրջկալն սկսել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոն ունի հիվանդանոցի տակ եւ օգտագործում է թունելները պատանդներին պահելու համար։ «Հրաձգություն է հիվանդանոցի ներսում եւ դրսում։ Դա ահավոր է։ Մենք հասկացել ենք, որ տանկերը շարժվում են հիվանդանոցի շուրջ»,- ասել է հիվանդանոցի բժիշկ Ահմեդ Էլ-Մոկհալաթին Reuters-ի հետ հեռախոսազրույցում։
Վերջին օրերին հումանիտար հրադադարի կոչերը ուժեղացել են, իսկ Ալ-Շիֆայի ճակատագիրը դարձել է միջազգային տագնապի առարկա։
Հազարավոր պացիենտներ, բուժանձնակազմը եւ տեղահանված անձինք հայտնվել են ծուղակում։ Իսրայելը հայտարարում է, որ խաղաղ բնակիչներին հանձնվելու կոչ է արել՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ն իրենց օգտագործում է որպես կենդանի վահան։
«Մենք գիտենք, որ դա սուտ է»,- ասել է բժիշկը։ «Գնդակոծվել է պացիենտների պալատներից մեկը։ Ոչ ոք չի տուժել, բայց բոլորը սարսափած էին»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
1072 դիտում
12:07 18-11-2023
Իսրայելի ՊԲ-ն Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին մեկ ժամ է տվել տարհանման համար
1054 դիտում
13:10 18-10-2023
Իրավիճակը պաշարված Գազայի հատվածում «դուրս է գալիս վերահսկողությունից». ԱՀԿ ղեկավար
Այս բաժնից
1099 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն