Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։
Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։ Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Նախօրեին երիտասարդների ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Ալեքսանդրա Գրիգորյանը: Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերին Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ էր նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված մեծահասակների աշխարհի 88-րդ առաջնությունում։
ԿԳՄՍ նախարարություն