211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:32 20-11-2023

Արգենտինայի նոր նախագահը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով

Նախօրեին Արգենտինայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել է Խավիեր Միլեյը: 

Միլեյի խոսքով՝ Արգենտինային անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ:

«Արգենտինան գտնվում է կրիտիկական իրավիճակում: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Տեղ չկա աստիճանականության, անվճռականության, կիսատ-պռատների գործերի համար», - ասել է նա որպես պետության ղեկավար իր առաջին ելույթում:

Միլեյը նշել է՝ իր հաղթանակով Արգենտինան բացում է «պատմության նոր էջ»։

Ինչպես պնդում էր քաղաքական գործիչը, նրա հետ Արգենտինան կգնա «ազատության ճանապարհով»՝ «կրկին համաշխարհային տերություն կդառնա»:

Մասնագիտությամբ տնտեսագետ Միլեյը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով: Նա նախատեսում է լրջորեն կրճատել բյուջետային ծախսերը՝ տնտեսական խնդիրները լուծելու համար։

Նմանատիպ նյութեր