59589 դիտում
20:05 20-11-2023
Երևանում Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի ծառայողները իրականացրել են «Ռուս բուլբուլ բլբուլ չես կտրի» օպերացիան. հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա ու խոշոր չափի թմրամիջոց. կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Երվանդ Նիկոյանի), ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Ռուս բուլբուլ բլբուլ չես կտրի» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով:
Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանում են նշված տուն, այնտեղ հայտնաբերում ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին:
Նրանց բնակության վայրում ոստիկանները համոզվում են, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին: Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ:
Նշված անձինք կասկածանքով տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ փաստաթղթեր են ձևակերպվում և նրանց տեղափոխում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ:
Արդեն հաջորդ օրը քննիչը զննություն է կատարում նշված տանը, որտեղ հայտնաբերվում է 12.28 գրամ, 18.62 գրամ, 12.38 գրամ, 12.50 գրամ, 12.68 գրամ, 12.74 գրամ, 13.31 գրամ քաշերով թվով 7 հատ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, 2 հատ կանեփի թուփ, 1 հատ տարա՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ընդհանուր 5.06 գրամ քաշով:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+