211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:10 21-11-2023

Գրիգորի Խաչատուրովն այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է. նա մարտական է տրամադրված. Փաստաբան

Փաստաբանները շատ հաճախ են հանդիպում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, որը կալանքի տակ է։

«Տրամադրությունը շատ նորմալ է, իրականում, այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև ՀՀ քաղաքացի է, ՀՀ  ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Փաստորեն, իր դեպքում ստացվում է, որ չի գործում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ գեներալը տրամադրված է մարտական։

«Իր դիրքորոշումն այն է, որ, վերջիվերջո, Հայաստանում պետք է լինի դատավոր, որ այս գործով իրավաբանություն կանի։ Ինքը վստահ է, որ պարոն Հովհաննիսյանը հենց այն դատավորն է լինելու, որն իրավաբանություն է անելու», - հավելեց Պողոսյանը։

Ավելի վաղ փաստաբանը նշել էր, որ դատավոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին որոշում է կայացրել՝ նշելով, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը իրավաչափ չէ, եւ հիմա վերաքննիչ բողոքը մակագրվել է հենց նույն դատավորին: Նա, ըստ փաստաբանի, այլ ելք չունի, քան նոյեմբերի 27-ին հրապարակվելիք որոշման մեջ վերահաստատի իր նախկին որոշումը:

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Նմանատիպ նյութեր