211652_close_icon
views-count976 դիտում article-date 13:32 21-11-2023

Կարելի է մի քիչ հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, ավագանին նոր է սկսում աշխատել․ Տիգրան Ավինյան

Կարծում եմ, որ, քանի որ ավագանին նոր է սկսում աշխատել, այս աշխատանքի ընթացքում կարելի է մի քիչ իրար նկատմամբ հանդուրժող լինել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Աինյանը։

«Շատ դեպքերում պետք է ճշգրտել ինչ-որ բաներ։ Վստահաբար ինչ-որ հարցերում մենք էլ ենք սխալվում, հետևաբար որևէ խնդիր չկա, որ սկզբում ամեն ինչն էլ զեկուցվի և ևս մեկ անգամ լսենք բոլորս։ Ժամանակի ընթացքում այս հարցերը կհղկվեն և կհասկանանք ինչպես առաջ շարժվենք»,- ասաց նա։

Նշենք, որ Երևանի ավագանու մի շարք անդամներ առաջարկել են չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող՝ ընդգծելով, որ երևանցիները պետք է տեղյակ լինեն այդ հարցերից, քանի որ հետագայում մի շարք խնդիրներ են առաջանում։

Նմանատիպ նյութեր