916 դիտում
12:48 22-11-2023
Եթե մեր համագործակցությունը չստացվեց, այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների․ Տիգրան Ավինյան
Խոսում եք այն մասին, որ զսպվածություն և հանդուրժողականություն եք դրևսրում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի և անվանում «արբանյակ»։
Այս մասին Երևանի ավագանու նիստին, արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես փչացած հեռախոս չեմ այստեղ, եթե ասում եմ, որ պետք է քննարկենք նիստում ընդգրկված հարցերը, նշանակում է՝ պետք է քննարկենք։ Մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել, որովհետև ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այնքան էլ ձեզ և ձեր ընտրողներին։
Եթե մենք բոլորս այստեղ խնդիրներ չենք լուծելու, եթե մեր համագործակցությունը չստացվեց, վստահաբար այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների»,- նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում։
«Այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսեք, մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»,- ընդգծեց քաղաքապետը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, խոսելով երեկվա միջադեպից, հայտարարել էր, որ թաղապետերի պաշտոնակության հարցը չբարձրացնելու դեպքում իրենք և մյուս խմբակցությունը չեն մասնակցի նիստերին և քվորում չեն ապահովի։
«Քաղաքային իշխանությունը չունի քվորում, առանց մեզ դա չի լինելու, ընդդիմության հետ այս ռասկլատի դեպքում հանդուգն պետք չի խոսել, մեզ սպառնալու փոխարեն, միջանքներում թաղապետերը հարձակվում են մարդկանց վրա ոհմակով, տվեք հստակ գնահատական»,- ասել էր նա։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
13:32 21-11-2023
Կարելի է մի քիչ հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, ավագանին նոր է սկսում աշխատել․ Տիգրան Ավինյան
37945 դիտում
13:15 17-07-2020
Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց, մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին. Վլադիմիր Գասպարյան
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»