211652_close_icon
views-count30302 դիտում article-date 19:49 22-11-2023

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. այնուհետև ավտոմեքենաները բախվել են նաև գազատար խողովակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, ով վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր