211652_close_icon
views-count1204 դիտում article-date 20:24 23-11-2023

Ինձ համար ցավալի է, որ պարոն Զատուլինը ելույթ է ունենում նման գնահատականներով․ Մհեր Ավետիսյանը՝ Զատուլինի հայտարարության մասին

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, մեցենատ Մհեր Ավետիսյանը արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը․

«Ես ուզում եմ խիստ բայց և անկեղծ հակադրվել պարոն Զատուլինին

Պարոն Զատուլինը հանդես է եկել մի հայտարարությամբ՝ հաստատելով,որ 2021 թվականին Հայաստանում անցկացված պառլամենտական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին և հրաժարվել է հայաստանյան ընդդիմությանն աջակցելուց։

Վերջերս ֆեյսբուքյան իմ էջում ես արդեն գրել եմ այն մասին, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, և առհասարակ Ռուսաստանը երբեք չի միջամտել որևէ պետության ներքին գործերին։ Այն ժամանակ իմ դեմ ուղղվեց քննադատության մի հսկա ալիք։ Եվ ահա պարոն Զատուլինը հայտարարություն արեց, որի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ Ռուսաստանը փաստորեն խառնվել է Հայաստանի ներքին քաղաքական օրակարգին և դրանով իսկ աջակցել է  Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։

Հայաստանում մեծ խանդավառությամբ ընդունվեց այդ տեսակետը։ Ներկայիս հայ ԶԼՄ-ների հավաստմամբ Ռուսաստանն օգնել է Փաշինյանին վերընտրվել Հայաստանի վարչապետ ոչ միայն 2021 թվականին, այլ նաև ակնկալվում է, որ Ռուսաստանն արդեն իսկ 2018թ. աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։

Ես խորապես համոզված եմ, որ նման հայտարարություններն ունեն մեկ հստակ նպատակ` վատացնել  ռուս-հայկական  փոխհարաբերությունները։ Հասկանալու համար այդ պարզ ճշմարտությունը` անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել  Ռուսաստանի քաղաքական կյանքը, Կրեմլի քաղաքական մտորումները և տիրապետելով իրավիճակի վերլուծության ունակությանը՝ յուրաքանչյուր մարդու համար դժվար չի լինի համոզվել այն բանում, որ իմ այս պնդումները ճշմարիտ են, և մարդիկ, ելույթ ունենալով նման հակառուսական դիրքերից, կամ քաղաքական ոլորտում անգրագետ են, կամ էլ ունեն հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու հեռու գնացող միտումներ։ Եվ չի բացառվում, որ դրանով իսկ նրանք փորձում են աջակցել Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժերի։

Հայաստանի ընդդիմությունը, հաշվարկելով Հայաստանի և Արցախի վիճակը, ելույթ չէր ունենում՝ դրությանը համապատասխան քաղաքական որոշումներով։ Սակայն դա չի նշանակում, որ հետևելով նրա քայլերին և գործելակերպին կարելի էր ենթադրել կամ էլ պնդել, որ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին։

Դա սխալ տեսակետ է և ինձ համար ցավալի է, որ պարոն Զատուլինը ելույթ է ունենում նման գնահատականներով, հնարավոր է, գուցե չցանկանալով դա անել, չգիտակցելով, որ ինքը ջուր է լցնում Հայաստանի այն քաղաքական ուժերի ջրաղացին, որոնք ցանկանում են  վատթարացել հայ-ռուսական հարաբերությունները։
Կոստանտին Զատուլինի նկատմամբ հարգանք ունեմ և՛ որպես Ռուսաստանի պատրիոտ,  և՛ որպես քաղաքական գործիչ , ով բազմիցս և այսօր էլ փորձում է իր հայտարարություններով և քաղաքական գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբեությունների զարգացմանն ու աջակցել Հայաստանի ու Արցախի խնդիրներին»,-գրել է Մհեր Ավետիսյանը։

 

Նմանատիպ նյութեր