973 դիտում
15:18 24-11-2023
100% անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Փաշինյան
Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի:
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ խաղաղությամբ և «Խաղաղության խաչմերուկով» կհաղթահարեն այն։
«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը-Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին և Հայաստանի մնացած մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին, այո՛, միանշանակ, և դա 100 տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին», - ասաց Փաշինյանը։
Ընդգծելով, որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Նախիջանի կապի համար, այն նույն սկզբունքով, որ Հայաստանը կարող է օգտվել, օրինակ, Մեղրիի և Երասխի երկաթուղային կապի համար։
Փաշինյանը նշեց, որ ուզում են բացել նաև Արևելքն Արևմուտքին միացնող ավտոճանապարհները։ Նա նաև նշեց, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, և սա է պատճառը որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1480 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար
1366 դիտում
11:56 16-11-2024
Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները