211652_close_icon
views-count20996 դիտում article-date 22:10 24-11-2023

Վաղարշապատում պարեկները գիշերային շրջայցի ժամանակ հայտնաբերել են հերթական կասկածյալին, ով տեսնելով պարեկներին փորձել է խույս տալ, սակայն՝ անօգուտ. նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արամայիս Սարգսյանի ու կրտսեր պարեկ Համլետ Առաքելյանի հետ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ ժամը 00:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Արագածի թաղամասում շենքերից մեկի մոտ կասկածելի քաղաքացի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարը, պարեկը ու կրտսեր պարեկը մոտենալով Արագածի զանգվածի 4-րդ շենքի մոտ նկատում են ենթադրյալ կասկածյալին: Մոտենալով նրան վերջինս փորձում է քայլերն արագացնելով հեռանալ, սակայն պարեկն ու կրտսեր պարեկը հասնում են նրան, ով արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքը Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի դաշտերից քաղել է վայրի աճած եղանակով կանեփ տեսակի բույս, չորացրել է այն ու դարձրել «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Տեսնելով, որ այլ ելք չունի նա իր կիսաբաճկոնի գրպանից թղթե փաթեթով արդեն ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ուր նրան տեղափոխել էին պարեկները, ներկայացրել է կասկածելի փաթեթը: 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեկ սա առաջին թմրանյութի հայտնաբերման դեպքը չի եղել Վաղարշապատի պարեկների կողմից: 

Գ. Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հովհաննես Մ.-ն է, ում Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր