211652_close_icon
views-count859 դիտում article-date 07:14 25-11-2023

Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Ինչպես տեղեկացանք, նիստի օրակարգը եւ անցկացման հստակ օրը դեռ որոշված չէ. քննարկումներ են ընթանում այս մասով: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են իրենց համաձայնությունը՝ նիստին մասնակցության մասով:

Թե ինչ արդյունք կտա Արցախի Ազգային ժողովի նիստը, ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր