29390 դիտում
09:39 25-11-2023
Նոյեմբերյանում արդեն հայտնի անուն ստացած պարեկներ «Շեռլոք Հոլմս»-ին ու «Դոկտոր Վաթսոն»-ին 53-ամյա տղամարդը չկարողացավ մոլորեցնել. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, իսկ 3 փամփուշտ էլ` գրպանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են կատարում ոչ միայն օրինախախտ վարորդների հայտնաբերման, այլ նաև` ապօրինի թմրամիջոցների, անօրինական զենք-զինամթերքներհայտնաբերելու ուղղությամբ:
Նշված հանցագործությունների բացահայտման համար գրեթե ամեն օր ՀՀՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանությանգնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ բոլոր գումարտակների հրամանատարներին է փոխանցում ՀՀ Ներքին գործերի նախարար ՎահեՂազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ նման հանցատեսակների դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 18-ին, ՀՀՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզիգումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Էդգար Մուրադյանն ուԱրամ Ղայթմազյանը Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ին փողոցումծառայություն իրականացնելիս նկատում են մի քաղաքացու, ով դրսևորում է կասկածելի վարքագիծ:
Պարեկները մոտենում են նրան, սակայն նա քայլերը արագացնում է, բայց չի կարողանում պարեկներից արագ քայլել ու վերջիններս, հասնելով նրան, ինքնությունը պարզելու նպատակով պահանջում են անձը հաստատողփաստաթուղթ, ինչից հետո այդ քաղաքացին թեքվում է և ուսին գցածպայուսակից ներկայացնում է իր անձնագիրը:
Նրա թեքվելը էլ ավելի կասկած է հարուցում պարեկների մոտ ու նրանցիցմեկը նկատում է որ պայուսակում կա զենքի նմանվող առարկա և նրան տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ պարզվում է, որ պայուսակում կա ատրճանակ՝ լիցքավորված 7 հատ փամփուշտներով, իսկ արդեն գրպանում նա ներկայացնում է 3 հատ փամփուշտ:
Ոստիկանություն տեղափոխված քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 52-ամյա Գնել Գ.-ն է, ով հայտարարում է, որ հայտնաբերված ատրճանակը պատկանում է իրեն և չունի համապատասխան փաստաթուղթ:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթերեն ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գնել Գ.-ն հայտնաբերված ատրճանակի, փամփուշտների հետ ներկայացվելէ Նոյեմբերյանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարեկներ Է. Մուրադյանը ու Ա. Ղայթմազյանը նմանատիպ մի քանի հանցագործություններ ենբացահայտել, ինչի շնորհիվ էլ նրանք արդեն Տավուշի մարզում դարձել են հայտնի` որպես` մեկը «Շեռլոք Հոլմս», մյուսը՝ «Դոկտոր Վաթսոն»:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1990 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)