211652_close_icon
views-count44262 դիտում article-date 11:47 25-11-2023

Ավտովթար՝ Մասիս քաղաքում. բախվել են ոստիկանական 06-ն ու Opel-ը. 06-ը գլխիվայր շրջվել է. պարեկներն էլ փորձում են «վթարը գցել Opel-ի վարորդի գրպանը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի հանրապետության փողոցում՝ Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են Opel և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վթարի մեղավորը:

Մինչդեռ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը 06-ն է եղել, քանի որ Opel-ը անցել է կանաչ լույսի տակով, իսկ 06-ը պետք է չմտներ ու վթարային իրավիճակ չստեղծեր, ու վթարի վայրի հարևանությամբ էլ կան տեսախցիկներ, և Մասիսի ոստիկանները, եթե ցանկություն ունենան, տեսախցիկները կստուգեն և կտեսնեն՝ իրականում ով է վթարի մեղավորը:

Մինչդեռ պարեկները, որ իրենց իրավասության մեջ չի մտնում պարզել մեղավոր ու անմեղ, արդեն դեպքի վայրում փորձում են «վթարը գցել Opel-ի վարորդի գրպանը»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 06-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանության հաշվեկշռում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր