59437 դիտում
12:22 27-11-2023
Արտակարգ իրավիճակ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. մեծ թվով ցմահ դատապարտյալներ հայտարարել են հացադուլ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի խումբ ցմահ ազատազրկված դատապարտյալներ հայտարարել են հացադուլ և իրենց պահանջներն են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի քանի պետական կառույցների ղեկավարներին:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նրանց դիմումը.
ՀՀ Վարչապետ
Պարոն՝ Նիկոլ Փաշինյանին
Պատճենը՝ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետ
Պարոն՝ Ա.Արզումանյանին:
ՀՀ Արդարադատության Նախարար
Պարոն՝ Գ.Մինասյանին
ՀՀ Գլխավոր Դատախազ
Տիկին՝ Ա.Վարդապետյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Տիկին՝ Ա. Մանասյանին
ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներ՝
Դիմողներ՝ Ցմահ Դատապարտյալներ Հակոբ Սամվելի Խաչատրյանից
Իգր Նիկոլայի Օհանյան
Արամ Առաքելյան
Արթուր Համբարձումի Մկրտչյանի
Միքայել Հովհաննեսի Մարտիրոսյան
Արտակ Գևորգի Ալեքսանյան
Ստեփան Սերգեյի Ներսեսյան
Դիմում
Հայտնում ենք Ձեզ, որ մենք՝ ցմահ դատապարտվածներս, բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետևանք է՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների և որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման:
ՀՀ Կառավարության կողմից մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը, որը ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն չի գործում, կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն:
Նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ:
Այս հոդվածը, չնայած, որ դե-յուրե իր 3-րդ մասով հռչակում է՝
Պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն:
Սակայն, դե-ֆակտո, պռակտիկայում 3-րդ մասը չի կիրառվում: Չգիտեմ՝ պատճառն այն է, որ 2-րդ մասը սկզբում է գրված, կամ թե կիրառողներն են այդպես հրահանգավորված, այնուամենայնիվ պռակտիկայում այն հակասության մեջ է մտնում մայր օրենքի 73-րդհոդվածի 1-ին մասի հետ. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Իսկ իր 3-րդ մասը ձևական բնույթ է կրում, քանի որ միշտ կիրառվում է 2-րդ մասը: Որի վրա հիմնվելով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը, ՔԿ հիմնարկները և դատարանները չեն պահպանում ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածը: Իսկ դրա արդյունքում խախտվում են նաև ՀՀ Սահմանադրության՝ 5-րդ՝
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սահմանադրական օրենքներին և օրենքներին:
6-րդ՝
1.Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2.Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Լիազորողները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
78-րդ՝ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
79-րդ՝ Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Հոդվածները, իսկ երբ դատապարտյալը մատնանշելով այդ ամենը բողոքարկում է՝ չի կարողանում պաշտպանել իր նախկինում ունեցած իրավունքները ևազատությունները, այդպիսով էլ խախտվում է ՀՀ Սահմանադրության 61 հոդվածը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Նախկին Կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմանները, ըստ քրեակատարողական օրենսգրքում գրվածի, չեն տարբերվում Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից և Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից, իսկ այս վերջին երկուսը իրարից տարբերվում են ընդամենը տեսակցությունների քանակով և այդ երկու գոտիներում գտնվող դատապարտյալները կալանքը կրում են նույն ՔԿՀ-ում:
Սակայն, եթե նախկինում Կիսաբաց ուղղիչ հիմնարկից Բաց ուղղիչ հիմնարկ մեկ քայլ էր բաժանում, ապա հիմա Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ անցումը բաժանում է Ցած րանվտանգային գոտու խիստ պայմանները, որը այս վերջին տարվա փորձը ցույց տվեց, որ 95-րդ հոդվածի 7-կետն էլ է անորոշ (օրինակ այստեղ որոշ մարդիկ 10 ամսից ավելի է արդեն սպասում են, որ իրենց կտեղափոխեն Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ):
Եթե նախկինում մեկ մարմին էր գործում՝ ռեժիմը կամ անվտանգային գոտին որոշելու հարցում, ապա այժմ ամեն ինչ բարդացավ՝ ավելացավ նաև Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ` քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը:
Եվ երբ տեղաբաշխման հանձնաժողովի 26.08.2022 թ-ի թիվ 1764 որոշմամբ, համաձայն՝ նոր քրեակատարողական օրենսգրքի 170 հոդվածի՝
3. Անվտանգային գոտու տեսակները համապատասխանեցվում են հետևյալ կերպ.
1) բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
…
Իմ պատժի կատարման պայմանները համապատասխանեցվեցին քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու պայմաններին ևՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի 02.09.2022 թ-ի որոշմամբ իմ պատժի կատարումը որոշվեց շարունակել միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում՝ իմ վիճակը չափազանց բարդացվեց՝ ինձ արհեստականորեն հեռացրեցին բաց կալանք տեղափոխվելու հնարավորությունից:
Նաև նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարի N 548-Նհրամանով ընդունված չափանիշներից առաջինը՝
31. 1) անձի կատարած հանցագործության բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, կատարած հանցագործության հնարավոր դրդապատճառը, որը, բնականաբար ցմահ դատապարտյալներինը՝ առանձնապես ծանր է և որը Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը իրեզրակացությունը կազմելու համար պարտադիր կերպով պետք է հաշվի առնի՝ չափազանց բարդացնում է «դրական դատապարտյալ» դառնալու հնարավորությունը՝ նույնիսկ փակուղային է դարձնում:
Պարադո՛քս` մի կողմից քրեակատարողական օրենսգիրքը տալիս է հնարավորություն(հոդված 69.2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել`1) ցածրանվտանգայինգոտի, եթե`գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.), իսկ մյուս կողմից առկա է ՀՀարդարադատության նախարարի նոր հրամանը, որը բացառում է դառնալ «դրական դատապարտյալ»:
Դրական բնութագրվելով և դրա համար Արմավիր ՔԿՀ-ում ստանալով խրախուսանք, ես տեղափոխվելով (առանց իմ կարծիքը հարցնելու) «Սևան» ՔԿՀ, 1 ամսում առանց փաստական պատճառի դարձա անձ, որի մոտ դեռ պետք է ձևավորել դրական վարքագիծ: ՔԿՀ-ի բոլոր բաժինները իմ վերաբերյալ բացասական գնահատական տվեցին:
Իսկ Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հիմնվելով այդ գնահատականը տվող մարմինների ճշմարիտության, կոմպետենտության, անաչառության կանխավարկածի վրա իմ բողոքները մերժեցին:
Մինչ այսօր ես շատ եզրակացություններ եմ կարդացել, նրանցում չկա գեթ մեկը, որում հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունենա եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք: Այս փաստը նույնպես շատ բան է նշանակում:
Սա ի՞նչ է նշանակում:
Կամ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորություններից ևպարտականություններից դուրսև օրենքով չսահմանված, անօրինական գործողություններ ևանգործություն, ինչի հետևանքով կայացվելեն որոշումներ, որոնքպատճառաբանված և հիմնավորված չեն, նաև անօրինական են և ոչ իրավաչափ: Կամ էլ խնդիրը հենց օրենքի՝ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀԱՆ 09.09.2022 թ-ի N 548-Նհրամանի մեջ է: Որոնց հակասահմանադրական բնույթի հիման վրա ստեղծվել է մի կառույց, որի որոշումները բողոքարկման ենթակա չեն, այսինքն դատական վերահսկողությունից դուրս են և ես իմ Վճռաբեկ բողոքում բարձրացրել էի այդ հարցը, հնարավո՞ր է, թե՞ ոչ՝ վիճարկել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի և տեղաբաշխման Հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշումը այն պարագայում, երբ այն չի համապատասխանում անձնական գործում առկա տվյալներին, թե՞ նրանց կարծիքը՝ եզրակացությունը անսխալական չափորոշիչ է: Այսինքն տվյալ հիմք-որոշումը սուբյեկտիվ է, թե՞ օբյեկտիվ, ենթակա է կամայականության թե՞ ոչ: Ինչպես նաև ես ակնկալում էի Վճռաբեկ Դատարանից, որ նա կկայացնի այնպիսի որոշում, որը որոշիչ ուղեցույց կդառնար այն կարգի հարցերի լուծման համար, երբ իրար են բախվում հին և նոր քրեակատարողական օրենսգրքերի բարենպաստ և վատթարացնող դրույթները: Սակայն նրանք իմ բողոքը վարույթ չվերցնելով, այդ հարցերը թողեցին անպատասխան:
Եվ մենք հայտնվելով նոր անբարենպաստ պայմաններում և մեկ տարուց ավել ապրելով և կատարելով նոր «խաղի» - օրենսգրքի կանոնները միևնույնն է մնացինք նույն ծակ նավակով, այս ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չեղավ, ես միայն դեգռադացվում եմ, ուրիշ ոչինչ - և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր քրեակատարողական օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե նա կտրված է բարի արմատից ապա և չի կարող բերել բարի պտուղներ: Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչօրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն և այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնում, թղթի վրա առանց հիմնավորելու՝ իմ հանցանքկատարելուբարձր-ցածրհավանականությունն են որոշում,կարծիքներ են իմ մասին կազմում ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ կատարած հանցանքի բնույթը), կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում:
Հերթական անգամ մեր վրա նոր օրենքներ փորձարկեցին, որոնք ձախողվեցին, ինչպես այդ ոլորտի որոշ մասնագետներ են հավաստում և քանի որ այդ ամենը կատարվեց և շարունակվում է մեր կյանքերի հաշվին և քանի որ մենք այս տարվա մարտ ամսին և մինչ այդ բարձրացրել էինք այս խնդիրների լուծման անհրաժեշտության հարցը, որը մնացել էր անպատասխան, ես, չնայած իմ վատ առողջական վիճակին ի նշան բողոքի իմ և այլ դատապարտված անձանց իրավունքների խախտման դեմ՝
Հայտարարում ենք անժամկետ Հացադուլ, ակնկալելով որ այս հարցի հանրայնացնումը մի գուցե կստիպի, որ իրավասու մարմինների՝ այս նոր քրեակատարողական օրենսգիրքը գրողների և կիրառողների համար վերը բարձրացրած հարցերը նույնպես կդառնան օրհասական և անօրինականության սառույցը կսկսի հալվել:
Պահանջում ենք հարցին արմատական լուծում տվող պաշտոնյաների հետ հանդիպում:

Նմանատիպ նյութեր
5628 դիտում
17:11 27-10-2018
Նուբարաշեն ՔԿՀ-ի 11 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել և խնդրագրով դիմել են Ն. Փաշինյանին
2708 դիտում
19:19 01-11-2019
2 ցմահ դատապարտյալներ կիսափակից անցել են կիսաբաց ռեժիմի. Ռուստամ Բադասյան
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)