8107 դիտում
17:20 27-11-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Ford Transit-ն ու Камаз-ը. օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկներն ու ՊԾ Կոտայքի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Камаз և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն թե՛ վարորդները, և թե՛ բուժօգնություն ստացած քաղաքացին հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կամո Մկրտչյանն ու Արմեն Օհանովը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+