16765 դիտում
16:27 30-11-2023
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. շենքը ձեռքից գնում է, իսկ թաղապետը «տեղում դոփում է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր հիմնականում դառնում են վթարային՝ պատկան կառույցների ոչ սրտացավ մոտեցման հետևանքով։ Ու երբ այդ շենքերը դառնում են վտանգավոր, նոր այդ ժամանակ պատասխանատուները իրար հերթ չտալով մեկմեկու վրա են գցում խնդիրը։
4 ամսից ավելի է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Արզումանյան 45 շենքի նկուղային հարկում, կեղտաջրերը գրոհել են մի ամբողջ հատված։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Էս խնդրի մասին տեղեկացրել ենք Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, սակայն ոչ մի օգուտ, ասես քարին բան ասած լինես, չնայած եթե քարին մի քանի անգամ ասեինք, գուցե լեզու առներ ու հստակ պատասխաներ, իսկ էդ մեր թաղապետարանում թաղապետ Կամսար Բաբինյանն ու նրա աշխատակիցները թքած ունեն էս բազմաբնակարան՝ 10 հարկանի շենքի բնակիչներիս անվտանգության վրա։ Իրենց համար երևի կարևորը իրենց տաքուկ կաբինետներում «թափանները» լցնելն է։
«Վեոլիա ջրին» էլ ասում ենք, նրանք էլ գալիս, տեսնում, ասում են՝ դա մեր գործը չի, շենքի ներսում խնդիրներով պիտի թաղապետարանը զբաղվի, թաղապետարանն էլ ասում է՝ կոմունալից պատասխանում են, թե համատիրությունը պիտի զբաղվի, լրիվ խելագարների պատասխան, մարդ ինչ աստիճանի չսիրի իր քաղաքը, իր բնակչին, որ նման պատասխանի արժանացնեն, ամոթ է, շենքը էս վիճակում մնալուց հետո դառնալու է վթարային, իսկ հետո գալու եք էստեղ ու անկապ արդարացումներ անեք, թե մենք տեղյակ չէինք, մեր ուժերից վեր էր ու այդպես շարունակ տալու եք, անցնեք Գյուլնազ տատուն։
Եկեք քարը ձեր փեշերից թափեք ու էս խնդիրը լուծեք, հակառակ դեպքում էս բնակիչների անեծքից չեք պրծնելու»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+