211652_close_icon
views-count34150 դիտում article-date 22:59 23-04-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 44-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «Opel»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր, ավտոմեքենայի շարժիչը պոկվել ու շպրտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ձիարշավարանից դեպքի Աերացիա թաղամաս ընթանալիս Երևանի բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 63 հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ինքնակամ հեռացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենայի շարժիչը կոտրվել ու մի քանի մետր շպրտվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր