13704 դիտում
19:14 04-12-2023
Ինչո՞ւ էին Երևանի գնդի պարեկները ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արմինե Վարդանյանը իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հակաօրինական արարքների դեմ տարած պայքարում: Նրանք ծառայության ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների և ակտիվ պայքար են տանում թմրամոլության տարածման դեմ և ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ հայտնաբերել են թմրամոլների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 2-ին, հերթական ծառայության ընթաքում նրանք Նոր Արեշ թաղամասում նկատել են կասկածելի 2 օտարերկրացու և նրանց թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանք ՌԴ քաղաքացի 27-ամյա Ս. Լաուխինինն է և 27-ամյա Ա. Լաուխինինն է, ովքեր երկվորյակ եղբայրներ են:
Ս. Լաուխինինի մոտ հայտնաբերվել է 5.08 գրամ դեղնականաչավուն զանգված, ով հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+