211652_close_icon
views-count1186 դիտում article-date 21:59 04-12-2023

ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին

Մասնակիցները հիմնականում արդարացրել են Իսրայելի ռազմական գործողությունները, իսկ Պաղեստինին աջակցող միջոցառումների անցկացումն ԱՄՆ անվանել «շոու»: Գրում է Ermenihaber-ը։

«Կարծում եմ, որ այստեղ կազմակերպվող միջոցառումները շոու են: Որովհետև ամբողջ օրը լյուքս մեքենաների մեջ, բարձր երաժշտություն լսելով, զվարճացող պաղեստինցիները երեկոյան միջոցառումներին մասնակցում են այնպես, կարծես իրենք չէին այդպես անողները»,- ասել է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործարարը՝ պաղեստինցիներին անվանելով երկերեսանի:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ապրող իսրայելցիներին տեսել է՝ հայրենիքը պաշտպանելու համար երկիրը լքելիս, սակայն Պաղեստինը պաշտպանելու համար ԱՄՆ-ն լքող պաղեստինցիների այդպես էլ չի հանդիպել:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախագահի մակարդակով աջակցություն է հայտնել Պաղեստինին, իսկ Իսրայելին մեղադրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։

Նմանատիպ նյութեր