211652_close_icon
views-count1894 դիտում article-date 16:26 17-06-2014

Թուրքերն Անիի ավերակներում նորաձևության ցուցադրություն են կազմակերպել

Հունիսի 16-ին Անի քաղաքի ավերակներում Թուրքայի Այդն համալսարանը «միջազգային մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում կազմակերպել էր նորաձևության ցուցադրություն: Haberciniz.biz կայքի փոխանցմամբ՝ ցուցադրությանը ներկայացվել են տարբեր ազգերի տարազներ, որոնք կարվել էին նշված համալսարանի ուսամնողների և դասախոսների կողմից; Միջոցառմանը ներկա են եղել Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը, քաղաքապետ Մուրթազ Քարաչանթը, Նորաձևության ու հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը: ցուցադրությանը մասնակցել է 120 ուսանող և 12 դասախոս, իսկ Հուսեյն Օզթյուրքը հայտարարել է, որ նման վայրում կազմակերպվող ցուցադրությունը նպատակ ունի նպաստելու զբոսաշրջության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր