211652_close_icon
views-count1459 դիտում article-date 16:59 06-12-2023

Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև

Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին անհիմն մեղադրում են դրա համար:

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Ղարաբաղում, իսկ Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում»։

Նմանատիպ նյութեր