211652_close_icon
views-count967 դիտում article-date 21:54 06-12-2023

ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը Մոսկվայում մասնակցել է «Ազգային առողջություն 2023» կոնգրեսին և «Ռուսաստանյան առողջապահության շաբաթ 2023» միջազգային գիտական ու գործնական համաժողովին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Պետդումայի առողջապահության հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև առողջապահության ոլորտի պաշտոնատար անձինք Դաշնությունից ու հրավիրված երկրներից:

Համաժողովից հետո նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Եվգենյա Կոտովոյի հետ: Քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ուղիները` հատկապես մոր ու մանկան առողջության պահպանման, կեսարյան հատումների, պերինատոլոգիայի և վերարտադրողական առողջության ոլորտներում, ինչպես նաև քննարկվել է համագործակցությունը նոր մակարդակի հասցնել նաև դեղապահովման ու բժշկական նորագույն սարքավորումներով ապահովման ոլորտում:

Նմանատիպ նյութեր